Բարի գալուստ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի


« ԲԱԶԵ »  ակումբի  կայքէջ  


ԳԱԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

Արշավ` Խոր Վիրապ, Պարույր Սևակի տուն-թանգարան, Նորավանք, Արենի
Հունիսի 11-ին «Բազե» ակումբի հերթական արշավն է։ Այս անգամ ուղևորվում ենք Արարատի և Վայոց ձորի մարզեր։ Կլինենք Խոր վիրապում, Պարույր Սևակի տուն-թանգարանում, Նորավանքում: Կայցելենք նաև Արենի գյուղ, կծանոթանանք գյուղի պատմությանը, նիստուկացին, ավանդույթներին և կայցելենք նույն գյուղում գտնվող սուրբ Աստվածածին եկեղեցի:

                                           ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՈՌՒՄՆԵՐ

«Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր»  մրցույթ-ցուցահանդես  
              
Հունիսի 1-ին Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի կողմից հայտարարված «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ      մեկ օր» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսի հանդիսավոր        բացումը, որը նվիրված էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ 

«Հաղթանակների գարուն» խորագրով գեղանկարների ցուցահանդես


Մայիսի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հիմնադրամի «Բազե» ակումբի նախաձեռնած «Հաղթանակների գարուն» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացումը։


 

This free website was made using Yola.

No HTML skills required. Build your website in minutes.

Go to www.yola.com and sign up today!

Make a free website with Yola