Մեր մասին


 

 «Բազե» երիտասարդական հավաքը հիմնադրվել է 2002 թվականին։ Երիտասարդական այս նախաձեռնությանը մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ Այսօր արդեն մասնակիցների այդ հզոր բանակի հետ կապ պահպանելու և լուրջ ծրագրեր իրականացնելու խնդիր է առաջացել: Այդ իսկ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմում աշխատանքներն է շարունակում «Բազե» ակումբը։ 

Համախմբել երիտասարդներին «Բազե» համահայկական երիտասարդական ծրագրի գաղափարի շուրջ և ուղղել նրանց ներուժն արդի երիտասարդական հիմնահարցերի լուծմանը, նպաստել երիտասարդների մասնագիտական աճին, կազմակերպել նրանց ակտիվ ժամանցը. սրանք են նորաստեղծ «Բազե» ակումբի հիմնական նպատակները: 
Ակումբի գործունեության շրջանակը լինելու է ընդգրկուն. համագործակցություն երիտասարդական հարցերով զբաղվող տեղական, ինչպես նաև միջազգային ՀԿ-ների, հիմնադրամների, պետական կառույցների հետ, տարաբնույթ միջոցառումների կազմակերպում: «Բազե» ակումբի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր հայ երիտասարդ, ով ակտիվ է, եռանդուն ու նպատակասլաց, անկախ քաղաքական կողմնորոշումից: 
«Բազե» ակումբը կհամախմբի հայ երիտասարդությանը։ Մեզ կարող են անդամագրվել բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են կյանքի կոչել իրենց ծրագրերն ու գաղափարները, փնտրում են սեփական ուժերը դրսևորելու հարթակ ու գաղափարակից ընկերներ և ուզում են օգտակար լինել հայրենիքին։ 
Եթե ուզում եք՝ ձեր ձայնը լսելի ու հզոր լինի, ապա ձեր հերթին կոչ արեք ձեր ընկերներին միանալ «Բազե» ակումբին։ Եվ հավաքելով կրիտիկական զանգված՝ կարող ենք իրագործել ցանկացած նպատակ, նույնիսկ՝ առաջին հայացքից անիրական թվացող։ 
«Բազե» ակումբը սպասում է ձեզ։Մենք շատ ծրագրեր ունենք միասին իրականացնելու։
 

This free website was made using Yola.

No HTML skills required. Build your website in minutes.

Go to www.yola.com and sign up today!

Make a free website with Yola