Հունիսի 11-ին «Բազե» ակումբի հերթական արշավն է։ Այս անգամ ուղևորվում ենք Արարատի և Վայոց ձորի մարզեր։ Կլինենք Խոր վիրապում, Պարույր Սևակի տուն-թանգարանում, Նորավանքում: Կայցելենք նաև Արենի գյուղ, կծանոթանանք գյուղի պատմությանը, նիստուկացին, ավանդույթներին և կայցելենք նույն գյուղում գտնվող սուրբ Աստվածածին եկեղեցի:
Արշավին կարող են միանալ բոլոր ցանկացողները:
Այս ամենի համար անհրաժեշտ է վճարել 3000 դրամ (ճանապարհածախսը, թանգարանի մուտքի տոմսն ու սնունդը ներառյալ):
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև հունիսի 9-ը՝ ժամը 15.00` զանգահարելով 091 55 33 96:
Շտապեք գրանցվել. տեղերը սահմանափակ են։
Հանդիպում ենք հունիսի է 11-ին` ժամը 8:30, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնի դիմաց (Աբովյան 50/5):